Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք հումանիտար աղետի մեջ ենք, հսկայական թվով փախստականներ կան այն գյուղերից, որոնք զավթել են ադրբեջանական զորքերը։ Մարդիկ խուճապի մեջ են՝ առանց լույսի, առանց դեղի, բժիշկների։ Այս մասին ռուս լրագրող Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ութ տարեկան մի երեխայի սիրտը պայթել է ռմբակոծություններից: Վիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական ոչնչացման եզրին են»,- ասել է նա։
Վարդանյանը ստեղծված իրավիճակը որակել է որպես ողբերգություն, ծանր հարված այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ պաշտպանել են իրենց հողում ապրելու իրենց իրավունքը։
«Այժմ բանակցություններ են տարվում տարբեր մակարդակներով, որոնք դեռ ոչ մի բանի չեն հանգեցրել։ Քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից սննդի ու դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցք բացելու, զոհվածներին հուղարկավորելու հնարավորությունը։ Հարցերը շատ են։
Բայց ես վստահ եմ, որ սա վերջը չէ: Մենք պետք է մինչեւ վերջ ամեն ինչ անենք, որպեսզի ապրենք մեր հողի վրա.
Կյանքը կանգ չի առել, այն շարունակվում է։ Մենք պետք է մինչև վերջ պահպանենք մեր ուժերը, որպեսզի պայքարենք մեր հողում ապրելու համար»,- ընդգծել է նա։