Сегодня: 16 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել ֆրանսիական France24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով Արցախում կատարվողը:

Հարցազրույցը հասնել է այս հղումով: Այն թարգմանաբար ներկայացվում է ստորև.

France24– Պարոն Վարդանյան, ի՞նչ իրավիճակ է այնտեղ, որտեղ գտնվում եք: Երեկ մենք տեսանք այն մարդկանց լուսանկարները, որոնք դուրս էին գալիս այդ բեռնատարներից, որտեղ գերիշխում էր անհանգստությունն ու շփոթվածությունը: Ի՞նչ իրավիճակ է այդտեղ այսօր:

Ռուբեն Վարդանյան- Իրավիճակը շատ ծանր է։ Կանայք, երեխաները, ողջ բնակչությունը վտանգի տակ է։ Վերջին չորս օրերին էլ էլեկտրաէներգիա չկա։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են փողոցներում, օդանավակայանում, որովհետև նրանք հարկադրված են եղել լքել իրենց տները։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում։ Ջեռուցում չկա, վառելիք չկա։ Այս ամենին գումարած՝ մարդիկ դեպրեսիայի մեջ են․ 30 տարի իրենց երկրում անկախ ապրելուց հետո հիմա ամեն բան ավերվել է, և մարդիկ չափազանց մտահոգ են իրենց ապագայի համար։

France24- Ադրբեջանը ասում է, որ սնունդ, վառելիք ու օգնության ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Դուք կարո՞ղ եք դա հաստատել։

Ռուբեն Վարդանյան- Ոչ, չեմ կարող հաստատել և, ի դեպ, պետք է գիտակցել հետևյալը․ արդեն տասը ամիս է, ինչ մենք շրջափակման մեջ ենք, ուստի մի երկու բեռնատար մեքենան չի էլ կարող որևէ ձևով օգնել, որովհետև նախկինում՝ մինչև շրջափակումը, ամեն օր էր 400 բեռնատար մեքենա մտնում Արցախ ու դուրս գալիս։ Իսկ հիմա ընդամենն այդ մի երկու բեռնատար մեքենան կարող է շատ չնչին օգնություն լինել, որովհետև այստեղ կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Շատ վիրավորներ կան, շատ մարդիկ անհետ կորել են և նրանց չեն կարողանում գտնել, իսկ մի երկու բեռնատար մեքենան պարզապես չնչին մի բան է։   

France24- Ի՞նչ կարող եք ասել այդտեղի բնակչության և հենց Ձեր մասին: Ձեզ լքված զգո՞ւմ եք Երեւանի պաշտոնյաների կողմից։

Ռուբեն Վարդանյան- Լքված եմ զգում Երևանի և աշխարհի պաշտոնյաների կողմից, և ես շատ շիտակ կլինեմ: Միջազգային բոլոր առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում են մի երկիր, որտեղ չկա ժողովրդավարություն, որտեղ բռնապետական ռեժիմ է, որն արդեն 44 տարի շարունակ կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, որտեղ ոտնահարվում են սեփական ժողովրդի մարդու իրավունքները, իսկ հիմա արդեն պետք է որոշակի իրավունքներ և որոշակի անվտանգություն ապահովեն այլ ազգության մարդկանց համար, որոնց հետ 30 տարի շարունակ պատերազմ ենք ունեցել, որի ընթացքում շատ մարդիկ են զոհվել:

Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։ Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ այն մարդը, որը Բուդապեշտում քնած հայ սպային էր կացնով սպանել, վերադարձավ Ադրբեջան ու հերոս դարձավ։ Նորից շեշտեմ՝ մարդիկ չեն գիտակցում ու, կարծես, ոմանք խաղ են խաղում, և սա մի կեղտոտ խաղ է՝ 120 հազար մարդու կյանքի գնով: Իսկ Հայաստանի իշխանությունը, միջազգային մյուս խոշոր խաղացողները պարզապես հայտարարում են. «Դե մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Դուք կարող եք ապրել: Ամեն ինչ կարգին է»։

France24- Վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականին, ռուս խաղաղապահները եկան Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո։ Մեր ունեցած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ ռուս խաղաղապահները արել են քիչ թե ոչինչ էլ չեն արել, երբ Ադրբեջանը սկսել է այս ռազմական հարձակումը։ Կարո՞ղ եք դա հաստատել։ Եվ եթե նրանք ոչինչ չեն արել, ապա ի՞նչն է պատճառը, որ նրանք պարզապես մի կողմ քաշված են մնացել:

Ռուբեն Վարդանյան- Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց նրանք չեն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դեպ, խաղաղապահներից մի քանիսը սպանվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը հարձակվել էր Արցախի վրա։

France24 - Այս ռազմական գործողությունը, որն Ադրբեջանը սկսեց այս շաբաթ, նրանք որպես հաջողություն են համարում։ Հիմա կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը վերահսկում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը։

Ռուբեն Վարդանյան- Այո, նրանք լիովին վերահսկում են, բայց նրանք նույնպես մեծաթիվ ուժեր են կորցրել: Դա ծանր մարտ էր, և ես մեծագույն հարգանքով եմ ասում, որ տեսել եմ, թե ինչպես է իմ ժողովուրդն իր կյանքը տվել Արցախի համար։ Տասնապատիկ անգամ մեծ ադրբեջանական բանակը դուրս էր եկել Արցախի փոքր պաշտպանության բանակի դեմ, բայց նրանք հերոսաբար կռվեցին։ Մենք շատ կորուստներ ունեցանք, բայց մյուս կողմն ավելի մեծ մարդկային կորուստներ ունեցավ, և ես ուղղակի ուզում եմ, որ աշխարհում բոլորն իմանան, որ դա իսկապես հերոսական կռիվ էր․ կռիվ հանուն սեփական հայրենիքի, հանուն Արցախի ժողովրդի, և ես իսկապես հարգում և հիանում եմ նրանցով։

France24 - Չորեքշաբթի օրը ձեռք բերված հրադադարի համաձայնագրով՝ հայ անջատողականները համաձայնել են վայր դնել զենքերը և հանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով, թե ով է պատրաստվում ապահովել էթնիկ հայ բնակչության անվտանգությունը, հաշվի առնելով նաև, որ ռուս խաղաղապահները բավարար չափով չեն պահում անվտանգությունը, ի՞նչ է ստացվում՝ ժողովրդին այլ ե՞լք չի մնում, քան փախչել Հայաստան։

Ռուբեն Վարդանյան- Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:

France24- Ի՞նչ կցանկանայիք տեսնել միջազգային հանրության կողմից։ Դե ինչպես տեղյակ եք, ինչպես պետք է, որ տեղյակ լինեք, Հայաստանի վարչապետի ձեռքերը, կարծես թե, կապված են, թեև նրա վրա ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ հեռանալու համար:

Ռուբեն Վարդանյան- Թույլ կտամ ինձ կոպիտ լինել: Լավ, Հայաստանի վարչապետը սխալ որոշում է կայացրել, սխալ հայտարարություն է արել, սխալ պահվածք է դրսևորել՝ Ադրբեջանի ղեկավարին պատժամիջոցի տակ չդնելու համար։ Իսկ ինչո՞ւ նրանք {միջազգային հանրությունը} չեն ասում, որ այն, ինչ Ադրբեջանն անում է, անընդունելի է։ Ինչո՞ւ են թույլ տալիս, որ նա շարունակի ագրեսիան։ Ինչո՞ւ են թույլ տալիս շրջափակումը։ Նրանք՝ բոլոր խոշոր խաղացողները, հասկանում են իրական մեծ քաղաքական խաղը: Եվ ես կարծում եմ, որ դա շատ ցինիկ է: Նման արհամարհական վերաբերմունք 30 հազար երեխաների, հազարավոր հղի կանանց նկատմամբ, իսկ հիմա էլ ասում են. «Սարսափելի է: Ինչպե՞ս կարող ենք հիմա ապրել»: Սա այնպիսի բան է, որ ժողովուրդը երբեք, երբեք չի ներելու:

Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна