Արցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի. Աբրահամյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախն այն միջնաբերդն էր, որն իր վրա էր կրում թշնամու հիմնական հարվածները, իսկ այդ դիմադրության օջախն այլևս չկա:
Թուրքական արշավանքի ճանապարհը դեպի Հայաստան ամբողջովին ազատ է` հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն է»: