Երևանի, Հրազդանի որոշ հասցեների, Արարատի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի թիվ 20/1, 22, Կոմիտասի պողոտայի թիվ 22 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը` Արարատի մարզի Ավշար, Նոյակերտ բնակավայրերի գազասպառողների, «Գավբազ», «Տիգ Հար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ Այգավանի մասնաճյուղի, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի, Նարեկ Սարուխնյան Ա/Ձ-ի և սեփականատեր Գալուստ Հովհաննիսյանի,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: