Հայտնի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի), դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին կամ ուղարկի էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստի հասցով:




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении
Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Бвик и Idram — рядом с любителями чтения