Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Экономика

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում»

Օրերս «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար: Դրանով է մեկնարկել «Առաջնորդության դպրոցի» սաների 2023-2024թթ.  ուսումնական տարին: Պարոն Յիրիկյանը ներկայացրել է գործարար ոլորտում առաջնորդության և կառավարման հիմնական սկզբունքները՝ հիմնվելով հեռահաղորդակցության ոլորտում 25 տարվա իր փորձի վրա, խոսել է առաջնորդի՝ հատկապես պատասխանատու իրավիճակներում որոշումներ կայացնելու օրինակներից, շեշտել կառավարչի և առաջնորդի միջև էական տարբերությունը:

«Ընկերության աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ ցանկացած մտահոգություն կամ առաջարկ, որը կներկայացնեն իրենց անմիջական ղեկավարին, կհասնի ամենաբարձր մակարդակ և հաշվի կառնվի: Այո՛, աշխատակիցը պետք է լսված լինի, իսկ առաջնորդը պետք է կարողանա որոշում կայացնել՝ կարծիքներն ուշադիր լսելուց հետո։ Երբ միանում ես արդեն իսկ կայացած ընկերությանը, անհրաժեշտ է խորապես ծանոթանալ առկա կորպորատիվ մշակույթին, ուշադրություն դարձնել արդեն իսկ ձևավորված արժեքներին և անընդունելի վարքագիծ նկատելու դեպքում՝ համբերատար ու հոգատար կերպով պետք է փոխել այն», - իր փորձն էր ներկայացնում «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի ընթացքում 18-35 տարեկան մոտ 30 ուսանող հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենին, ստանալ գործնական խորհուրդներ՝ առաջնորդության ճանապարհին կողմնորոշվելու համար, տեղեկանալ հայկական ընկերությունում առաջնորդի դեր ստանձնելու մարտահրավերների և առավելությունների մասին:

Հավելենք, որ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Վերջինիս գերակայություններից է գործնական նախագծերի ու աշխատանքների իրականացումը։