«Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա»․ Ասկերանի քաղաքապետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ասկերանում անհետ կորածները շատ չեն, բայց զինվորականների շրջանում շատ զոհեր ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։
«Ողջ Արցախը տեղահանվում է, այդ թվում՝ Ասկերանը։ Ընթացքում տեղահանվում է բնակչությունը։ Անհետ կորածներ Ասկերանում այդքան շատ չեն, զոհեր շատ ունենք, հիմնականում զոհերը զինվորականների շրջանում է։ Թուրքն արդեն 200 մետր է Ասկերանից հեռու։ Երբ Ասկերանի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց, ես էլ վերջում դուրս կգամ, մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա։ Մարդիկ արդեն վերջին աստիճանին են հասել։ Բոլորի նյարդային համակարգը խանգարվել է։ Ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե այստեղ ինչ է կատարվում։ Մինչեւ մարդն իր կաշվի վրա չզգա, չի պատկերացնի, թե այստեղ հիմա ինչպես են ապրում»,- պատմեց Հայկ Շամիրյանը։
Նա ասաց, որ քաղաքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։