Сегодня: 26 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վանիկի հետ զոհված տղաներից մեկի հարսանիքը պիտի լիներ երեկ՝ թաղումն են արել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Մայրս, եղբայրս ու հարսս, իրենց չորս երեխաներն ապրում էին Արցախում՝ Ճարտարում։ Եղբայրս 44-օրյայի մասնակից է ու 22 տարի է՝ բանակում էր ծառայում»,- պատմում է Ճարտար գյուղի հրամանատար Վանիկ Հայրապետյանի քույրը՝ Մանուշ Հայրապետյանը։ «Ճարտարն ինքն է պահել իր խմբով՝ թշնամին չի կարողացել մտնել Ճարտար գյուղ, Սոսը գրավել էին, ներքեւից տեղ կա՝ այդտեղից չեն թողել, որ առաջ գնան, բայց բնակիչները՝ բոլորը, Ճարտարում էին մնացել, դուրս չէին եկել։ Արկն ընկել է խրամատի մեջ՝ զոհվել է, չորս երեխա ունի՝ երեք տղա, փոքրը աղջիկ է ծնվել՝ ինն օրական, երկու անգամ է տեսել աղջկան։ Հիմա գոնե ուզում ենք բերել այստեղ, աճյունը չկարողացանք բերել, քանի որ Մարտունիում էր, լույս չկար, դիակը շուտ փչանում էր, ստիպված էին մերոնք Ճարտարում թաղել»,- ասաց Մանուշը։

Դիմել է Կարմիր խաչին, այլ մարմինների, որ աճյունը տեղափոխեն Հայաստան, սակայն Մարտունուց Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է, ու բոլոր տեղերում ասել են, որ աճյունը Հայաստան տեղափոխելու համար ժամանակ կպահանջվի։ Վանիկի հետ միաժամանակ զոհվել են նաեւ նրա խմբի տղաները՝ ամբողջ խմբով են եղել խրամատի մեջ։ «Ասում են` հազարից մեկ է այդպիսի դեպք լինում, որ ականն ընկնի ուղիղ այդտեղ։ Տղաներից մեկը, որ իր հետ զոհվել էր, երեկ իր հարսանիքը պիտի լիներ՝ թաղումն է եղել։ Հարսի շորեր են հագցրել հարսնացուին ու գնացել գերեզման, բոլոր նվերները բերել դրել էին գերեզմանում՝ մի հատ ահավոր տեսարան էր, սարսափելի»,- ասաց Մանուշը։ Գյուղից մի քանի տղա է զոհվել՝ Վարդանը, Սամվելը, մյուսները, ովքեր Վանիկ Հայրապետյանի հետ գյուղն են պաշտպանել թշնամու հարձակումից։ Վանիկի ընկերներից մեկը զոհվելուց րոպեներ առաջ գնացել է Վանիկի ձեռքը բռնել, ասել է․ «Վանիկ, չե՞ս տեսնում՝ այստեղ ինչ է կատարվում, հետ քաշվենք: Ասում են` ջղայնացել է, ավտոմատը վերցրել, ասել է` չէ, ես պիտի մինչեւ վերջ կռվեմ, հենց առաջացել, մտել է այդ փոսի մեջ՝ տղաների մոտ, այդ պահին ականն ընկել է հենց իրենց կողքը, ու իր հետ եղած չորս ընկերները, իր հետ կռվող երեխեքը զոհվել են։ Ասում են` եղբորս գլխի հետեւի մասին է կպել։ Ասում էի` գոնե սաղավարտ դներ, ասեցին, որ սաղավարտը դրած էր, հետը տրաքել է։ 38 տարեկան, չորս տղա»։

Մանուշի մայրը պատմում է, որ եթե նախկինում գյուղի տան դուռը չէին փակում, ապա որդու մահից հետո փակում են, որովհետեւ ամեն պահ սպասում են, որ թշնամին կմտնի ու կսպանի բոլորին։ «Չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց կողքի գյուղում՝ Ամարասում, որ կանայք ու երեխաները գնացել, թաքնվել են Ամարասի վանքում, ասում են` այդտեղ ահագին մարդ են սպանել։ Այն, որ հայտարարում են, որ անհետ կորած են՝ իրենք են, ասում են՝ լիքը մարդ կար թաքնված։ Ասում են, որ երեխեք են մորթել, ամբողջ ընտանիքներով այնտեղ թաքնվել էին: Շատերն Ամարասի վանքում էին թաքնվել, որ հանկարծ գրադ չընկնի»,- ասաց Մանուշը։

Ասում է, որ պաշարման մեջ գտնվող Ճարտարի բնակչությունը գյուղից դուրս գալու հնարավորություն չունի, քանի որ Ստեփանակերտին կապող միակ գյուղը՝ Սոսը, Կարմիր Շուկան եւս օկուպացվել են ադրբեջանցիների կողմից։ Մարդիկ շրջափակման մեջ են մնացել։ Ասում է` ռուս խաղաղապահները խաբեցին արցախցիներին։ «Վերմակներ էին բաժանել ռուսները՝ մինչեւ այս կռիվները, մայրս ասում է, որ անկողինները բերել էին նախապես, որ մարդիկ գյուղերից դուրս գան, դրանց վրա քնեն։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ դա պիտի լինի, իրենք դա անկապ չէին ուղարկել։ Մարդիկ գյուղերից դուրս են եկել, գնացել էին ռուսների ապաստարանների մոտ՝ նախապես պատրաստել են, իմացել են»,- ասում է Ճարտարի նախկին բնակչուհին։ Նա ցավում է, որ միակ եղբոր հոգեհանգստին չի կարողացել մասնակցել։ Դժվար է համակերպվել, երբ երեխաներն անընդհատ հորից լուր են հարցնում։ «Եղբայրս 44-օրյա պատերազմի ժամանակ շատ ուժեղ էր կռվել, իրեն հրամանատարի կոչում տվեցին։ Եղբայրս, մինուճար եղբայրս այդպես էլ սոված-ծարավ զոհվեց»,- մղկտում էր քույրը։

Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов Изделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене Генрих Мхитарян начал писать автобиографию Фонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай» Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном