Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 29-ին առանձին հանրապետության շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ: Սեպտեմբերի 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին, 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ:
Երևանում սեպտեմբերի 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։