Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան Բաբայան
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2018թ ապրիլին Սերժ էիք մերժում, իսկ 2023թ սեպտեմբերին իրենից Արցա՞խ եք պահանջում
Էս մարդկանց հիշողությունը երևի հաճախ է պետք թարմացնել: Համ Սերժ եք մերժում,համ էլ հետո գալիս եք բա Սերժ Սարգսյանից ուզում ենք Արցախ: Բա էդպես ո՞նց է լինելու:
Սերժ Սարգսյանը Արցախ և անկախ Հայաստան է թողել ձեզ, չեք հիշում, որ փողոցներում իրար էիք շնորհավորում, ասում էիք պրծանք, վերջ, փրկվեցինք, կարևորը Սերժը չլինի,ով ուզում ա լինի:
Բա պաշտոնաթողությունից հետո 5 տարի նախագահը իր բոլոր հնարավորությունները ներդրեց,աշխատեց, մի օր չնեղացավ որևէ մեկից ու շարունակեց պայքարը,որը ասեմ, Ամարասը ասեմ,արցախցիներին թև ու թիկունք լինելը ասեմ,Հայաստանի միջազգային վարկը վերականգնելու ուղղությամբ գերմարդկային իր ջանքերը ասեմ,չկա էլ ասելու, իրոք չկա:
Ու հիմա ավելորդ զառանցելու փոխարեն, գոնե մի օգուտ տվեք բռնի տեղահանված մեր արցախահայությանը ու տափակ մտքեր արտահայտելուց հիշեք,որ Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ, ով գնալով ամբողջ աշխարհի դեմ պահեց ու պաշտպանեց ձեզ իսկ դուք իրեն մերժեցիք: