Ձախողված թշնամին նորից եկել է․ ի՞նչ է ասել իրանցի գեներալը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է, որ Իրանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում հնարավոր չէ վերացնել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սալամին Սրբազան պաշտպանության վետերան հրամանատարների հավաքում ունեցած ելույթում անդրադառնալով Սրբազան պաշտպանության մարտիկների զոհողություններին, ասել է.
«Իրանի Իսլամական հեղափոխության արգասաբեր կյանքի այս 45 տարիները լի են Ձեր և ձեր զավակների հաստատակամության նկատմամբ թշնամու ատելությամբ: Ձախողված թշնամին նորից եկել է մեկ այլ տեսանկյունից, բայց նա թույլ է և ընկճված»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նշելով, որ թշնամիները թիրախավորել են երիտասարդների ուղեղները, որպեսզի նրանց հեռացնեն աղոթքից, հիջաբից, մաքրաբարոյությունից, և Ահլ-ե Բեյթի սիրուց, ասել է․
«Թշնամին ուզում է մեզ հաղթել ստերով ու աղմուկ-աղաղակով, բայց մենք նրա դեմ պայքարում ենք ազնվությամբ և անշուշտ ճշմարտությունն է հաղթելու»: