Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է մարդասիրական օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարն այս հարցը բարձրացրել է նախագահ Ալիևին ուղղված իր կոչում, ճնշել է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Դա մեր առաջնահերթությունն է ստեղծված իրավիճակում գործելու համար, և մենք աշխատում ենք տեղից շարժվելու ուղղությամբ: Այսպիսով, մենք բավականին լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է մարդասիրական օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարն այս հարցը բարձրացրել է նախագահ Ալիևին ուղղված իր կոչում, ճնշել է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը։ Դուք երևի տեսել եք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և իրականում իրենց հայտարարության մեջ ասվում է, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրդել է աջակցել ԱՄՆ-ն: Այսպիսով, մենք բավականին հստակ ենք այս հարցում: Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ դրա իրականացման լավագույն մեխանիզմի շուրջ: Թե ում հովանու ներքո է այդ առաքելությունը մեկնարկելու, ովքե՞ր են դրան մասնակցելու, ինչպիսի՞ն է այն լինելու, այդ բոլոր հարցերը քննարկման փուլում են» , - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը: