Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) տվյալների համաձայն՝ ժամը 03.43-ին տեղի է ունեցել 3,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը Ադանայի Կոզան թաղամասում է։
Երկրաշարժը, որը գրանցվել է գետնի տակ 7 կիլոմետր խորության վրա, զգացվել է նաև քաղաքի կենտրոնում։ Հաղորդվել է, որ երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն գրանցվել։
Ադանայի երկրաշարժից ժամեր առաջ մեկ այլ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Իզմիր քաղաքի Բուջա թաղամասում՝ 3,7 մագնիտուդ ուժգնությամբ։