«Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի Մեջլիսի հերթական նիստում անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին՝ նշելով, թե կոնկրետ ինչ է սպասում նրանց, ովքեր ոտնձգություն են անում Ադրբեջանի հողերի վրա։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 68-ամյա Գաֆարովան հայտարարել է, որ կայունությունը Հարավային Կովկասում մոտ է, սակայն նրանք, ովքեր չեն կարող մարսել Ադրբեջանի հաջողությունը, կպատժվեն։
«Մեզ ծուռ նայողները հավակնություններ ունեն մեր հողերի նկատմամբ, նրանք, ովքեր չեն կարողանում մարսել մեր հաջողությունը, երբեք չպետք է մոռանան, որ կա երկաթե բռունցքը»,- ասել է կին ղեկավարը։