Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են շուտով քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը դադարեցվել էր հունվարի 29-ին հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Ադրբեջանցի պաշտոնյաների Իրան այցի պլանները համակարգման փուլում են, և ես դեռ չեմ կարող ձեզ հստակ ժամկետ ասել, սակայն, վստահեցնում եմ, որ մեր օրակարգում լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ ադրբեջանցիների հետ աշխատանքի վերսկսումը, զարգացումները Հարավային Կովկասում,- մեջբերում է նրա խոսքերը Fars գործակալությունը
Նրա խոսքով՝ ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի, և մենք հուսով ենք, որ շուտով մենք կկարողանանք տեսնել դա:
Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվել են 2023 թվականի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ղեկավարը և վիրավորվել են նրա երկու գործընկերները։