Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կեղծ են Երևանից հնչող հայտարարությունները, թե նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ղարաբաղը տալ Ադրբեջանին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ առաքելության պատասխանատվության ոլորտն է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Փաշինյանը հետագայում՝ Պրահայում, ստորագրությամբ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում»,- հավելել է նա։