Сегодня: 26 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հաճախ են ասում, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ներկա վիճակին։ «Մեր ժողովուրդը գոնե իր կերտած վերջին 30 տարվա արդյունքում արժանի չէր այս վիճակին, որում այսօր հայտնվել է։ Մարդիկ փորձում են ելքեր գտնել, աշխատել, բայց շոկային վիճակը պահպանվում է։ Որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ Արցախյան հարցի ելքն այսպես կվճռվի։ Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Հիշենք, թե վերջին երկուսուկես տարում ի՞նչ կատարվեց մեր երկրում։ Եկան ու սկսեցին եկեղեցու դեմ պայքարել։ Սկսվեց «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների կրճատումը դպրոցական ծրագրերից, «Հայ գրականություն» առարկայից հանվեց հայ բառը։ Սկսվեց ոգեղեն արժեքների, սյուների փլուզումը, որի վրա դարեր շարունակ մեր ազգը հենված է եղել՝ եկեղեցի և պատմություն։ Գործեր հարուցվեցին Արցախյան պատերազմի գեներալների դեմ։ Անմիջապես վերացրեցին Սփյուռքի նախարարությունը, մինչդեռ աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ հսկայական սփյուռք ունենք։ Հաջորդիվ գյուղատնտեսության նախարարությունը վերացվեց։

Երրորդն էլ մշակույթի նախարարությունն էր, մինչդեռ մշակույթը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մեր այցեքարտն է եղել։ Քայլ առ քայլ գնացին ինքնության ոչնչացման, խեղաթյուրման։ Հասարակությանն էլ բաժանեցին հեղափոխականների և ոչ հեղափոխականների, սևերի ու սպիտակների։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը և դրա պահպանումը կառուցեց ատելության վրա։ Ամեն ինչ բաժանեց, կիսեց ու իրար դեմ հանեց»,- ասում է Հուսիկ Արան։ Ընդգծում է՝ ցավոք, պատերազմից հետո էլ նա նույն քաղաքականությունն է վարում։ «Իհարկե, այս ամենի արմատներն ավելի խորքից են գալիս։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը սիրով տոգորված էր և հանկարծ դարձավ ատող զանգված։ Երեսուն տարում կուտակվածը՝ ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, նա կարողացավ սրել ու բերել առաջին պլան։ Կարողացավ հասարակությանն իջեցնել մինչև վերջ՝ ամբողջովին փողոցի մակարդակի՝ և՛ իր բառապաշարով, և՛ իր վարվելակերպով։

Ժողովուրդը տեսնում էր, որ իր վարչապետն իջնում ու իրեն էր հավասարվում, նրան սիրում էր, որովհետև իրենցից մեկն է։ Չկար որևէ նշաձող, որ նա, որպես երկրի առաջնորդ, մարդկանց հաներ վերև։ Մեր մեջ ոգեղենը, մշակութայինը երեսուն տարվա ընթացքում անընդհատ ծաղրի ենթարկվեց, ոտնահարվեց։ Եթե մի երկիր ուզում ես քանդես, նրան իր արմատներից ես զրկում, հեռացնում, մտավորականությանը դարձնում ես ծիծաղելի։ Բայց 1990-94 թվականներին, երբ հաղթեցինք պատերազմում, ճիշտ հակառակն էինք։ Մեր մտավորականությունն առաջնային դիրքում էր, հարգում և սիրում էինք մեր մշակույթը, իզուր չէր, որ ադրբեջանցի գրողն ասաց՝ պարտվեցինք ձեր Խաչատրյանին, Սարոյանին»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ ամեն օրն ապացուցում է, որ այս պատերազմը նախապես պայմանավորված է եղել։ «Այնպես չէր, որ ոչնչից դրդված 2018 թվականին ելանք հրապարակ։ Հասցրել էին կոկորդներիս, դուրս եկանք և այդ ճանապարհով իշխանափոխություն արեցինք։ Բայց այդ օրերին շշուկով ասում էին. «Նիկոլը գալիս է Ղարաբաղը հանձնելու համար»։

Հակադարձում էին՝ ի՞նչ է, խելքներդ գցել եք, Ղարաբաղն անհնար է հանձնել և այլն։ Բայց իրադարձությունները բերեցին և հասցրեցին այդտեղ։ Իսկ այսօր էլ GPS-ը տվել է թուրքի ձեռքը, ասում է՝ գծիր Հայաստանի սահմանները։ Ամեն ժամ տեղեկություններ ենք ստանում, թե ինչ դիրքեր զիջեցինք, որ գյուղերը հանձնեցինք։ Արցախի կողմից ամբողջովին բաց է մեր թիկունքը, հիմա անցնում են Սյունիքին և Տավուշին։ Հանգում ենք նրան, որ հատուկ ծրագիր է իրականացվում՝ ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև Հայաստանը շարքից հանելու։ Հիմա Զանգեզուրի խնդիրն է դրված։ Ի՞նչ են խոստացել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ գույն ու բաղադրություն ունի նրա արյունը, դժվար է որոշել։ Միևնույն է՝ ինքը մեր պատմության մեջ որպես հրեշ է մնալու։ Այսպիսի թուրք մեր գլխին եղել է, բայց նման հայ մեր գլխին չի եղել։ Ունեինք 42 հազար քմ տարածքով գրեթե պինդ պետություն, ամուր սահմաններ, որոնք հիմա թուլացնում են, և ունեինք Արցախ։ Այսօր այդ ամենից զրկված ենք։ Մենք 29 տարի կարողացանք մեր անկախությունը պահել, բայց այլևս անկախ չենք։ Սեպտեմբերի 21-ը նշելու ենք այնպես, ինչպես նշում ենք մայիսի 28-ը։ Բացառապես կախված ենք Ռուսաստանից։

Հիմա ասում են՝ ո՞ւմ ընտրենք: Մենք չենք ընտրելու, Կրեմլից հասկացնելու են՝ ում ընտրել, և նրան ենք ընտրելու։ Այո, պետք էր Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ունենալ, երկուսուկես տարի թքեցին նաև ռուսի երեսին։ Ամռանը ռուսական ռազմաբազան հանելու հարց էին դրել և ապտակը կերանք։ Ճիշտ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվեց՝ ռուսների հետ հարաբերությունները փչացնում ենք, թուրքը շան հոտառություն ունի, անմիջապես զգում է, սիրախաղի մեջ է մտնում ռուսի հետ՝ Հայաստանի հողերի հաշվին»,-ընդգծում է բանաստեղծը։ Հավելում է՝ այս պատերազմը կարող էր կանխվել: «Եթե չէինք հաղթելու, բայց կարող էինք նաև չպարտվել։ Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի»,-ասում է Հուսիկ Արան: Նա ամեն դեպքում լավատես է, նշում է՝ ցանկացած իրավիճակից ելք կա։ «Իմ մեջ հավատը միշտ կա, որ լավ է լինելու։

Չնայած ամեն ինչ, կարծես թե, ավելի վատի է գնում։ Մեզ ներսում ենք հոշոտում, իսկ թուրքն էլ առիթից օգտվում է, կարողանում է այս ամենն անել։ Չգիտեմ, թե այդ տղան ինչ է մտածում, ինչ է անում, ոնց է պատկերացնում իր հետագան, իր վիճակը։ Նշեցի՝ նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու։ Վերջին հազարամյակում 32 տարի առաջ կարողացել էինք հող ազատագրել, պահել ու պահպանել։ Քարվաճառը և Լաչինը ամբողջությամբ բնակեցված էին, դա չպետք է հանձներ։ Եթե անգամ ինչ-որ բաներ զիջեինք, ապա դա պետք է արվեր Արցախի անկախության դիմաց։ Գրքերում էինք կարդացել, բայց մեր աչքերով տեսանք, թե ինչպես են հայերին տեղահանում, տներն այրում։ Մեկ Թալեաթն էր 1915 թվականին հայերի տեղահանման փաստաթուղթ ստորագրել, մեկ էլ Նիկոլը 2020 թվականին։ Նա դառնում է հայի անուն ազգանունով Թալեաթը։ Նրան մեկ վայրկյան առաջ պետք է հեռացնել իշխանությունից, ժամանակավոր կառավարություն ստեղծել:

Վազգեն Մանուկյանը փորձ ու կշիռ ունեցող մեկն է, կարող է կազմակերպել հետագա ընտրությունները։ Կգտնվի այն առաջնորդը, որը Հայաստանը կտանի դեպի կայունություն, հզորացում և զարգացում։ Բայց այսօր այնքան է ցածրացրել հասարակությանը, որ անգամ հայրենիքը կորցնելու դեպքում մարդիկ մեծամասամբ չեն գիտակցում, թե ինչ է կատարվել, մասսայաբար դուրս չեն գալիս փողոց։ Եթե ժողովուրդը դուրս չի գալիս, ապա նրան հեռացնելու գործը պետք է ուժային կառույցներն անեն։ Հայաստանում այսօր որևէ մեկը՝ նախարար, պատգամավոր, գործառույթ չի կատարում, քաոսային վիճակ է, իսկ թշնամին վերցնում է այն, ինչ կարող է, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը։

Նրան ծաղրուծանակի են ենթարկում, բայց այդ ծաղրը մեզ է ուղղված։ Պարտվողին նաև հարգում են, բայց մեզ այնպիսի վիճակի մեջ դրեց, որ մեզ ամենավերջին ձևով նվաստացրեցին։ Բայց թուրքի ուրախությունը կարճ է տևելու, դրան հավատում եմ։ Մեր ազգի մեջ ունենք 5-10 տոկոս նաիրյան գեն, որը չի պարտվում, փյունիկի պես հառնում է։ Մեր պատմության մեջ ավելի ծանր օրեր ենք տեսել, ճիշտ է, այսպես չենք նվաստացել, բայց ծանր հարվածներ ենք ստացել։

Այս պատերազմի բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն, այլ հարց է՝ դրանից դասեր կառնե՞նք, թե՞ ոչ, ուշքի կգա՞նք, թե՞ ոչ։ Մեկ բան ակնհայտ է՝ Արցախի հարցը չէր կարող այս կերպ լուծվել։ Թուրքերն իրենց պայծառ, մենք էլ մեր սև երազում նման հանգուցալուծում չէինք պատկերացնում»,-եզրափակում է Հուսիկ Արան։

Լուսինե Առաքելյան

Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов Изделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене Генрих Мхитарян начал писать автобиографию Фонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай» Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном