Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Ղարաբաղում այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվածների ցուցակը»։ ԱՊԱ-ն հայտնում է, որ պաշտպանության նախարարության հրապարակած նոր ցուցակում ներառված են նշյալ միջոցառումների ժամանակ զոհված ևս հինգ զինծառայողների անունները։
Ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի տեղեկատվության, ԼՂ-ում իրականացված գործողությունների ընթացքում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ 192 զինծառայող։
Զոհվածներից 180-ը ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ զինծառայողներ։ Մահացածներից մեկը քաղաքացիական անձ է։
11 անձի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննություններից հետո։ Բացի այդ, վիրավորվել է 511 զինվորական և մեկ քաղաքացիական անձ։