Որտեղ են Արցախի նախկին նախագահները
Մեր աղբյուրը հայտնում է, որ շուտով Ադրբեջանի իշխանությունները կհաղորդեն Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ձերբակալելու մասին` Հակարիի կամրջից: Շուտով նաեւ տեսանյութ կտարածեն:
Նրանց առջեւից գնացող մեքենան, որի մեջ են եղել Արցախի ՆԳ եւ ԱԱԾ նախարարները, բաց են թողել անցնի, իսկ նախկին նախագահներին պահել են: Հայտնի չէ Վիտալի Բալասանյանի եւ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի գտնվելու վայրը: Ադրբեջանը հավատարիմ է մնում իր բարբարոս, հայասպան կերպարին եւ փորձում է նաեւ նվաստացնել հայերին եւ անդառնալի դարձնել Արցախի կորուստը: