6,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների ափերի մոտ 6,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 11.21-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջեներալ Սանտոս քաղաքից 129 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 111 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։