«Ինչու է հրաժարվել Ալիևը հանդիպումից․ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրե՞լ»
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է հանդիպում կայանար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Մերժման պատճառը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի նախագահի հանդիպմանը մասնակցելու հարցում։ Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ հոկտեմբերի 5-ի հանդիպմանը։
«Մինչև վերջին պահը Երևանը հաստատել է Գրանադա այցելությունը: Ասեմ, որ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա։
Գրանադա այցը չենք չեղարկել, կմեկնեմ ես, նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը չի կայանա ու դրանում Հայաստանը մեղք չունի:
Մենք մեկնում ենք, ունենալու ենք հանդիպումներ ու փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի, ես պատրաստ եմ այն ստորագրել ու ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր որոշումը կայացվեց», - նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Գրանադայում չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել։