Բաքուն Հայաստանից արտատարածքային միջանցք չի պահանջում, այլ՝ անվտանգության երաշխիքներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն չի պահանջում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի բացում, սակայն պնդում է, որ Երևանն ապահովի երթևեկության անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա նշել է, որ գիտակցում են՝ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, սակայն այլ հարց է, թե ինչպես է Երևանն ապահովելու այդ տարածքում երթևեկության անվտանգությունը։
«Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնացք նստող յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար»,-հավելել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը՝ շեշտելով՝ եթե Հայաստանը որոշի ձգձգել այս գործընթացը, ապա այդ դեպքում կա պլան «Բ»՝ երթուղին անցնելու է Իրանով։