Լարված իրավիճակ Աջափնյակում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիլիկյան թաղամասում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղամասի 9-րդ փողոց են ժամանել ոստիկանական խմբեր ու քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչներ։ Բնակիչներին տեղեկացրել են, որ արժեքավոր իրերը հանեն տներից, քանի որ դրանք ենթակա են քանդման։ Տներն ի վերջո սկսել են քանդել։
«Հլը մի էս ոստիկաններին նայեք։ Զինվորի ու մատղաշ երեխու տուն են քանդում, հլը մի տեսեք՝ ինչ հերոս տղերք են է»,- ասել է բնակիչներից մեկը՝ տեսախցիկով ֆիքսելով ոստիկաններին։
Քաղաքապետարանից պարզաբանում են, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինությունները, ըստ քաղաքապետարանի, ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա։