Բաքուն կրկին մեղադրում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի՝ Գրանադային մասնակցությունից հրաժարվելու մասին՝ երեսպաշտրության օրինակ են։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայի նախագահի կողմից այդ հարցի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հնչեցնելը պետության ղեկավարին ոչ վայել մոտեցում է»,- ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից նշել են, թե «Ֆրանսիայի մեղադրանքները Ադրբեջանի կողմից 150 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացիայի մասին ծիծաղելի են թվում, մինչդեռ ինքը՝ Ֆրանսիան, 30 տարի շարունակ աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների մոտ 20%-ի օկուպացիայի վրա, և ներկայումս 8 ադրբեջանական գյուղ գտնվում է հայկական օկուպացիայի տակ»։
«Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, թե այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի չսահմանազատված հատվածում, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանությանը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Մակրոնը Գրանդայում հայտարարել է նաև, թե Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը չէ։ Նրա խոսքով, պետք է շարունակել Բաքվի հետ երկխոսությունը՝ իր խոսքով, Հայաստանին լավագույնս պաշտպանելու և Ադրբեջանի վրա ճնշում ապահովելու համար։