Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել․ զոհերի թիվը գերազանցել է 700-ը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը կիրակի պաշտոնապես ռազմական դրություն է հայտարարել, քանի որ ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը և ակնկալվում է, որ կավելանա, իսկ առևանգված և Գազայի հատված տեղափոխված ավելի քան հարյուր մարդկանց ճակատագիրը դեռևս պարզ չէ, հաղորդում է Times of Israel-ը:
Իսրայելական ինքնաթիռները «ինտենսիվ» ավիահարվածներ են հասցրել Գազայի թիրախներին կիրակի կեսօրին, անմիջապես այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ անվտանգության կաբինետը շաբաթ երեկոյան քվեարկել է պաշտոնապես պատերազմ հայտարարելու օգտին, ինչը նշանակում է, որ այն կարող է «զգալի ռազմական գործողություններ» իրականացնել։
Իր հերթին, պաղեստինյան WAFA գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, հայտնում է 413 պաղեստինցիների զոհվելու մասին։ Նշվում է, որ զոհվածների թվում կա 78 երեխա և 41 կին, որոնք զոհվել են իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից Գազայի հատվածի տարբեր շրջաններում մի շարք տներ ռմբակոծելու հետևանքով։