Թեժ է լինելու, Իսրայելն ավելի գլոբալ նպատակներ է դնում․ Լապշին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկասկած, Իսրայելի իշխանություններն ավելի գլոբալ նպատակներ են դնում, քան Գազայի հատվածում թաքնված զինյալները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։
«Ստանալով ԱՄՆ-ի և Եվրոպայի բացարձակ աջակցությունը՝ իսրայելցիները հարված կհասցնեն լիբանանյան «Հզբոլլահին»՝ Լիբանանում իրանամետ զինված խմբավորմանը։
Թեժ է լինելու, Լիբանանից Իսրայելի հրթիռակոծում կլինի, բայց մենք սովոր ենք»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելն ու Հզբոլլահ-ն արդեն փոխանակվել են հարվածներով։
Միաժամանակ, Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ժամանակավոր ուժերը հայտարարել են Իսրայելի հետ սահմանակից Լիբանանի շրջաններում պարեկության ուժեղացման մասին՝ անվտանգության ու կայունության նկատառումներով։