Ոչ մի միջազգային կառույց իրական փորձ չարեց կանխելու տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ մշակութային, էթնիկ և կրոնական հողի վրա տարածվող թշնամանքը․ Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկու տարի է անցել ԱԺ ամբիոնից արված այս ելույթիցս, որտեղ խոսքս ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ներկայացնում եմ Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգությունը ջնջելու դեպքերը։Երկու տարի է անցել, սակայն ոչ մի միջազգային կառույց իրական փորձ չարեց կանխելու տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ մշակութային, էթնիկ և կրոնական հողի վրա տարածվող թշնամանքը, չկանխեց ամենաբարձր պետական մակարդակով տարվող հակահայ քաղաքականությունը, և այսօր Արցախի հարյուրամյակների ժառանգությունն ուղղակիորեն ենթակա է ոչնչացման։