Պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ, բայց՝ պայմանով․ Էրդողան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման պայմանով։ Այդ մասին Անկարայում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները, եթե այն սկսի կատարել իր խոստումները։ Մասնավորապես, խոսքը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին է»,– հայտարարել է նա։
Էրդողանն ընդգծել է, որ այսպես կոչված միջանցքի բացումն առաջին բանն է, որ նա կցանկանար շեշտել։ Թե ուրիշ ինչ քայլեր է Անկարան ակնկալում, նա չի նշել։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները նույնպես պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։
Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։