Տրամաբանություն ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ». Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծես նույնիսկ Պետրոսն է նադայել եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից:
Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի, հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր:
Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում:
Ոչ մի հստակ ծրագիր:
Ոչ մի համոզիչ խոսք:
Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք:
Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում:
Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք:
Ամբողջ «եթեներով», ցաքուցրիվ, կիսատ պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց:
Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ:
Հ.Գ.
Սիրելի իմ Հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր` աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին:
Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում: Էս ու՞մ հետ էս կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել...