Կրեմլում կրկին հայտարարել են՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղարաբաղը դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է»,- նշել է նա։
Կրեմլի խոսնակը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանի հետ շփումները կշարունակվեն։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր իրողությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասաց, որ ՌԴ-ն ԼՂ–ից խաղաղապահների դուրս գալու հետ կապված քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, բայց քննարկումներ կան նաև Հայաստանի հետ։
Հարցին` եթե ՌԴ խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան և մնան մեր երկրում, Փաշինյանը պատասխանեց, որ դրա մեջ տրամաբանություն չկա։