Գեղարքունիքից տեղեկացնում են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքի առաջնեկը՝ 4050 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Էմիլի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, փոքրիկ Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս և Մարիամ Սարգսյանների ընտանիքում։ Էմիլին այս ամուսնական զույգի առաջին զավակն է։ Ուսալարում մի հարկի տակ Սարգսյանները բնակվել են ինը հոգով՝ ծննդկանի ամուսինը, ամուսնու ծնողները, եղբայրը, կինը և նրանց երեք զավակները, ովքեր նույն կազմով էլ բռնի տեղահանվել ու ապաստան են գտել Մարտունի համայնքի Ձորագյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։ Էմիլին դարձել է Սարգսյան ընտանիքի տասներորդ անդամը։