Արցախից տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից․ Փաշինյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած 100 հազարից ավելի մարդկանցից մոտ 2500-ը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, կառավարության հոկտեմբերի 12-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին՝ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. «Մենք ուզում են, որ բոլորը մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում, մեր քաղաքականությունը սա է լինելու»։