Նոր տեղեկություններ՝զnհերի մասին
Իսրայելում զոհվածների թիվը հասել է 1300-ի, այդ թվում՝ 222 զինվոր։
Reuters-ի փոխանցմամբ՝ նման կորուստներ չեն եղել 1973 թվականի Եգիպտոսի և Սիրիայի հետ պատերազմից հետո, որը տևել է մի քանի շաբաթ։ Զոհվածների մեծ մասը սպանվել է մեկ օրում, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ճեղքել են սահմանը և հարձակվել իսրայելցի խաղաղ բնակիչների վրա։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում առնվազն 1537 պաղեստինցի է զոհվել, ևս 6612-ը՝ վիրավորվել։ Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում զոհվել է առնվազն 36 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 650-ը։