Ի՞նչ հիվանդությունների մասին է խոսում անկողնուց հանկարծակի վեր կենալու ժամանակ գլխապտույտը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարվարդի բժշկական դպրոցի բժշկության դոցենտ, դոկտոր Սթիվեն Յուրաշեկը բացատրել է, որ գլխապտույտը և աչքերի մթեցումը, որ մարդիկ կարող են զգալ պառկած դիրքից հանկարծակի ոտքի կանգնելիս, պայմանավորված են արյան ճնշման արագ նվազմամբ: Այս մասին գրել է LiveScience-ը։
Հավասարակշռության կորստի կարճատև զգացումը, գլխապտույտի և աչքերում մթեցումը կոչվում է պոստուրալ կամ օրթոստատիկ հիպոթենզիա: Այն առաջանում է մարմնի դիրքի արագ փոփոխությունների պատճառով։ Երբ մարդն արագ ոտքի է կանգնում, մարմնի վերին մասից մոտ 300-800 խորանարդ սանտիմետր արյուն է շտապում դեպի ոտքերը՝ առաջացնելով արյան ճնշման ժամանակավոր անկում։ Այս վիճակը նորմալ է մարդու օրգանիզմի համար, եթե այն տևի ոչ ավելի, քան երեք րոպե։
Գոյություն ունի օրթոստատիկ հիպոթենզիայի քրոնիկական ձև, երբ մարդիկ իրենց շփոթված են զգում և չեն կարողանում երկար կանգնել դիրքը փոխելուց հետո: Այս վիճակը վտանգավոր է, քանի որ այն կարող է վկայել վահանաձև գեղձի հիվանդության, սրտի առիթմիայի և արյան շաքարի ցածր մակարդակի առկայության մասին:
Գիտնականը նաև նշել է, որ օրթոստատիկ հիպոթենզիայի նոպաները կարող են ավելի հաճախ առաջանալ տարեց մարդկանց մոտ՝ սրտի ռիթմը կարգավորելու ունակության նվազման պատճառով։