Լեւոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փաստաբանական խմբի հայտարարություն
Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և ոստիկանության թվով երկու ծառայողների միջև առերես հարցաքննությունը: Հայտնում ենք նաև, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, և դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության և ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն: Սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ փաստաբանական խմբի կողմից այդ թվում գրավոր մի շարք բողոքներ են հասցեագրված անգործության վերաբերյալ: Բողոքներ ներկայացվել էր նաև Դատախազություն: Արդյունքում բավարարելով համապատասխան բողոքը, քննչական մարմինն ապահովել է առերես հարցաքննությունները: Հատկանշական է, որ Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման փաստացի անգործությունը, նվազագույն ջանասիրության բացակայությունը ոչ միայն քրեադատավարական էական խախտում է, այլև փաստարկված հիմնավորում է, որ առանց որևէ հիմքի անձը սեպտեմբերի 22-ից անազատության մեջ է:
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան