Сегодня: 26 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ինձ թվում էր՝ չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը». կամավոր Վաղինակ Հովհաննիսյանն անմահացել է Հադրութում՝ փրկելով զինվորների կյանքը

Վաղինակն ու Անահիտը, նույն գյուղից լինելով, իրար չէին ճանաչում: «Իր եղբոր տղան մանկապարտեզ էր հաճախում, հանդեսի ժամանակ, որին նաև ես էի ներկա, հանդիպել ենք: Վաղինակը սկսում է ինձանով հետաքրքրվել, իսկ հետո գալիս ծնողներիս մոտ՝ ձեր աղջկան հավանել եմ»,- ասում է Անահիտը՝ Վաղինակի կինը:

2005 թ.-ին նրանք ընտանիք են կազմում: «Շատ ուշադիր, հոգատար, յուրահատուկ անձնավորություն էր: Իր համար առաջնահերթն իր ընտանիքն էր, երեխաները, իր տանը որևէ պակաս բան չպետք է լիներ, առավոտից մինչև ուշ երեկո կչարչարվեր, որ ընտանիքը լավ պահեր: Ամեն ինչ իր ուժերով էր անում: Մեր ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր մեծ աղջիկը, մոտ մեկ տարի անց՝ երեխաներիցս միջնեկը՝ մյուս աղջիկս: Վաղինակը երազում էր տղա ունենալու մասին, բայց իր երկու աղջիկներին անսահման շատ էր սիրում, աղջիկներն էլ՝ իրեն: Նարեի հետ այնքան նման են բնավորությամբ, կես խոսքից իրար հասկանում էին»,-նշում է զրուցակիցս:

Վաղինակի ու Անահիտի ընտանիքում տարիներ անց ծնվում է նաև ընտանիքի սպասված որդին: «Վաղինակի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Չգիտեմ, թե ինչու, մեր տղայի ծննդից հետո սկսեց անընդհատ ասել՝ սրանից հետո երբ էլ մեռնեմ, գիտեմ, որ Գևորգս կա: Բարկանում էինք՝ ուզում էիր տղա ունենալ, ունեցար, հիմա պետք է պահես իրեն: Ամեն տեսակի փորձությամբ անցել էր, ու իրեն որևէ վնաս չէր եղել: Միշտ ասում էի՝ այս մի «կռիվն» էլ բաց թող, մարդիկ իրենց հարցերը կլուծեն, արձագանքում էր՝ վախենում ես՝ մեռնե՞մ, երբեք սովորական վեճի կամ կռվի մեջ չեմ մեռնելու: Այնպես եմ մեռնելու, որ դու էլ չես պատկերացնում: Երբ իրեն ինչ-որ վտանգ էր սպառնում, այս խոսքերն էր ասում: Բոլոր նման զրույցները պատերազմից առաջ են եղել: Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե գիտե՞ր, թե ինչ է լինելու իր հետ»: Վաղինակը կամավոր է մեկնում ռազմադաշտ, չի սպասում ծանուցագրի: Անահիտն ասում է՝ գիտեր, որ կգնա, ամուսինը միշտ պատրաստ էր:

«Երբ տագրս մասնակցում էր Քառօրյա պատերազմին, այդ ժամանակ կարողացանք իրեն հետ պահել՝ պատճառաբանելով, որ տանից մեկ հոգի արդեն ռազմադաշտում է, բացի դա, այն ժամանակ պատերազմը կարճ տևեց, եղբայրն էլ ասաց, որ հանգիստ է, իր գնալու անհրաժեշտությունը չկա: Բայց իր մեջ վրեժը միշտ կար, ասում էր՝ ինչքան կարող է այսպես շարունակվել, պետք է դրանց վերջը տալ: Նաև այդ պատճառով միշտ անհանգիստ էի, որ եթե պատերազմ սկսվի, միանշանակ կգնա: Հենց առաջին օրն աշխատանքից դուրս էր եկել, գնացել Չարենցավանի զինկոմիսարիատ, հերթագրվել, որ մեկնի: Իրեն ասել էին, որ դեռ հրաման չունեն, պետք է սպասել: Եկավ տուն, միշտ առաջինը հեռախոսն էր գրպանից հանում ու մի կողմ դնում, բայց այդ օրն աչքն անընդհատ հեռախոսին էր: Երբ հարցրեցի՝ զանգի՞ ես սպասում, ասաց՝ այո, հենց զանգեն, պիտի գնամ: Իր թույլ տեղը երեխաներն էին, մեծ աղջկաս ոտքն այդ ժամանակ կոտրված էր, հարցրեցի՝ բա երեխե՞քը, ասաց՝ դու ամեն ինչ կարող ես ու կանես: Նույնիսկ երեխաներն իրեն գնալու մտքից հետ չպահեցին, մարտական էր տրամադրված: Րոպեներ անց զանգեցին, ու գնաց»:

Այդ ընթացքում Վաղինակի եղբոր տղան ծառայում էր, Վաղինակն ասում էր՝ «հասնեմ երեխուն»: «Իր հորեղբոր տղան Ջրականում էր, փոխգնդապետ, ասացի՝ զանգի Հայկազին, տես, թե ինչ վիճակ է: Որևէ մեկս ու ոչինչ իրեն հետ չպահեց մեկնելու մտքից: Ասում էր՝ սպասենք, գան ու լցվեն մեր գյուղ, նոր սկսենք կռվե՞լ: Ի՞նչ կարող էիր ասել այս բառերից հետո»: Սեպտեմբերի 27-ի ցերեկը Վաղինակը գյուղից կամավորագրված մի քանի տասնյակ տղաների հետ մեկնում է Արցախ՝ Ջրական: «12 օր ամեն օր խոսել ենք իր հետ: Խոսելիս մեզ հարցնում էր՝ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու էս ամեն ինչի վերջը: Արձագանքում էի՝ մենակ մի բան են ասում, որ հաղթելու ենք: Զրույցներից մեկի ժամանակ իմ այս ասածին պատասխանեց՝ նման բան չի կարող լինել: Եթե հրամանատարը զինվորին մենակ թողնում ու հեռանում է, ոնց կարող է լավ լինել: Բարկացա՝ բա դու ինչի՞ ես մնացել, հետ արի: Բայց դրան էլ պատասխան ուներ՝ երեխա կա, Ալլայից ցածրահասակ է, չի կարողանում զենք քաշ տալ, գամ, նստեմ քո կո՞ղքը. քեզ պետք չեմ, էս երեխեքին եմ պետք: Ու չէի կարողանում որևէ բան ասել»:

Ջրականի կորստից հետո տղաներին տեղափոխում են Հադրութ: «Հոկտեմբերի 5-ին Վաղինակը հանդիպում է Հայկազին: Նա անսահման նվիրված էր իր զինվորներին, ամեն ինչ անում էր նրանց համար, մի քիչ հանգիստ էինք, որ միասին են: Հոկտեմբերի 9-ին կապը կորում է Հայկազի հետ: Վաղինակն էլ էր անհասանելի: Հաջորդ առավոտյան Վաղինակը զանգեց՝ լավ ենք, մեր մասին մի մտածեք, բայց ձայնը շատ տխուր էր: Մեր տղայի հետ խոսեց, հետո հայրիկի՝ լավ մնացեք, պինդ եղեք: Ուղիղ ոչինչ չասաց, բայց կարծես հրաժեշտ էր տալիս: Ասացի, որ խոսում են, թե հրադադար է լինելու, բարկացավ՝ ի՞նչ հրադադար, ամբողջը ծախեցին, երեխեքին մեջը տվեցին ու հրադադա՞ր: Հետո իմացանք, որ ամբողջ Հադրութը շրջափակման մեջ է: Նաև հասկացանք, որ իրենք գիտակցված մնացել են այնտեղ: Ամիսներ անց շատերի հետ զրուցեցինք, ասում են՝ իրենց խորհուրդ ենք տվել, որ դուրս գան, որ էլ ոչինչ անել չեն կարող, բայց մերժել են՝ պետք է շարունակել կռվել»:

Տղաները թշնամու մեծաքանակ մարդուժի են հանդիպել, կռվել ու նահատակվել հանուն հայրենիքի: Վաղինակը երեք ամիս համարվել է անհետ կորած: «Որևէ լուր չունեինք իրենից, գալիս էինք պաշտպանության նախարարություն՝ արհամարհված, անպատասխան կանգնում մուտքի մոտ, եթե հանդիպում էլ էին, միակ պատասխանն էր՝ այդ տարածք չենք կարողանում մտնել: Տուն էինք վերադառնում, հաջորդ օրը նորից նույնը կրկնվում էր: Ամենադաժան ամիսներն էին: Նախարարությանը, մյուս գերատեսչություններին ասում էինք, որ Հադրութի անտառներում ողջ մնացած տղաներ կան, բայց ո՛չ մեզ հավատացին, ո՛չ էլ իրենք կարողացան ինչոր բան անել»: Անահիտը հիշում է այն ծանր օրը, երբ պետք է ԴՆԹ անալիզ հանձնեին:

«Ինչպե՞ս կարող էի իր հայրիկին ասել՝ գնանք ԴՆԹ հանձնելու, նա չէր հավատում, որ Վաղինակի հետ կարող է բան պատահել: Ու որոշեցի մեր տղային տանել արյուն հանձնել, այլ տարբերակ չկար: Անալիզը հանձնեցինք, ամիսներն անցնում էին, նորություն չկար: Կարմիր խաչի միջոցով գերեվարվածների մեջ սկսեցինք իրեն փնտրել, մտածում էինք, որ գուցե վիրավորվել է, ու իրեն գերեվարել են: Էլի նորություն չկար: Հետո կրկին հանդիպումներ զինվորների հետ, որոնք այդ օրերին տղաների հետ էին եղել: Նրանք միայն մեկ բան էին պատմում՝ երկու կողմից դիվերսիա է եղել, Վաղինակն ու Հայկազը փրկել են իրենց կյանքը՝ ասելով, որ հակառակ կողմով դուրս գան, և դիվերսիան վերցրել են իրենց վրա»: 2021 թ. փետրվարի 10-ին Վաղինակի ընտանիքին տեղեկացնում են՝ ԴՆԹ-ով համընկնում կա:

«Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննությունը՝ որպես մահվան օր համարում ենք հոկտեմբերի 10-ը, բայց զրույցներից, նաև մեր ունեցած տեսանյութից դատելով՝ տղաները մինչև նոյեմբերի 1-ը ողջ են եղել, բայց շրջափակման մեջ»: Հիմա Անահիտն ուժեղ է իր երեխաներով: «Ինձ ապրելու ուժ տալիս են իմ երեխաները, ուզում էր, որ նրանք բարձունքների հասնեն: Աղջիկներս արդեն ուսանող են, տղաս երրորդ դասարանում է սովորում: Ինձ թվում էր, թե չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը: Այնքան զրույցներ ենք ունեցել, գիտեմ՝ որ քայլից հետո հաջորդն ինչ եմ անելու: Ինքն ինձ հետ չէ, բայց ինձ ասել է, թե ինչ պետք է անեմ, հիմա այդ ծրագրով առաջ եմ գնում»:

Հ. Գ. - Վաղինակ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հուղարկավորված է հայրենի Արզական գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов Изделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене Генрих Мхитарян начал писать автобиографию Фонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай» Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном