Сегодня: 26 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վրաստանում սպանված ադրբեջանցի 14-ամյա աղջկա ընտանիքը մեղադրվում է վաղ ամուսնությանը մեղսակից լինելու մեջ

Վրաստանի դատարանը հոկտեմբերի սկզբին սպանված 14-ամյա Այթաջ Շախմարովայի մորն ու հորեղբորը մեղադրել է անչափահասի հարկադիր ամուսնության մեջ։

Վրացական լրատվամիջոցները ուրբաթ հայտնել են, որ դեպքից երկու ամիս առաջ անչափահասին առևանգել էին, և հարկադրաբար նրա հետ ամուսնացել էր 27-ամյա Ասիմ Ասլանովը, որն էլ հոկտեմբերի 6-ին գնդակահարել է Այթաջին՝ փախուստի փորձի ժամանակ:

Երեքշաբթի ոստիկանությունը չորս օր խուզարկությունից հետո ձերբակալել է Ասիմ Ասլանովին՝ Թելավիի շրջանային դատարանի կողմից Ասլանովին հեռակա մեղադրանք առաջադրելուց մեկ օր անց։ Ասլանովը չորեքշաբթի դատարանում ընդունել է աղջկա սպանությունը, սակայն հայտարարել է, որ զղջում է արարքի համար և այն դիտավորյալ չի արել։

«Ես երբեք զենքի հետ գործ չեմ ունեցել, կարծում էի, որ միայն կվիրավորեմ, և երբ տեսա արյունը, վախեցա և փախա»,- ասել է Ասլանովը՝ ըստ Formula TV-ի թարգմանության։ Ասլանովը խոսում էր ադրբեջաներեն. «Ես կարծում էի, որ [ատրճանակը] օդաճնշական է և միայն ձայն է հանում։ Ես նույնիսկ զենք կրել չգիտեմ, երբեք չեմ ունեցել»:

Ասլանովը հավելել է, որ ինքը ավելի վաղ ընկել էր ձիուց և վնասել գլուխը, ուստի «գիտակից չէր», երբ հարձակվեց Շախմարովայի վրա։ Նա չի նշել, թե որտեղից է ձեռք բերել զենքը։ Ասլանովը անցնում է ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության գործով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մեղավոր ճանաչvելու դեպքում նրան սպառնում է կա՛մ 16-ից 20 տարվա, կա՛մ ցմահ ազատազրկում։

Չորեքշաբթի Ռուսթավիի շրջանային դատարանը մեղադրել է անչափահասի մորն ու հորեղբորը, որոնց սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։ Հինգշաբթի Pirveli հեռուստատեսությունը հայտնել է, որ Շախմարովայի հայրը, որը արտասահմանում էր, նույնպես ժամանել է հարցաքննության։

Ի՞նչ է պատահել Այթաջի հետ

Ըստ տեղական լրատվամիջոցների, Շախմարովան ապրում էր Դմանիսիի շրջանում, հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղում՝ Ուսեինքենդիում:

Շախմարովայի սպանության հաջորդ օրը նրա մայրը լրագրողներին ասել է, որ 14-ամյա աղջկան առևանգել է Ասլանովը, երբ աղջիկը «դաշտ էր գնացել հորթին բերելու, և այս տղան թաքնվել էր այնտեղ»։ Նրա մայրը, որի անունը չի հրապարակվում, նաև ասել է, որ չի կարողացել փրկել Շախմարովային, քանի որ Ասլանովը սպառնացել է սպանել նաև իրեն։

«Նրանք առևանգել են իմ երեխային. Դա տեղի չի ունեցել ընտանիքի համաձայնությամբ։ Ես ուզում էի գնալ այնտեղ, բայց տղան ինձ ասաց, որ եթե դու գաս, ես քեզ էլ կսպանեմ։,- ասել է մայրը։- Սպանել է իմ աղջկան, որովհետև նա ուզում էր հեռանալ»։

«Աղջիկը նրան ասել էր՝ ես դեռ 14 տարեկան եմ, ես քեզ չեմ սիրում, ինձ հանգիստ թող, այլապես ես կզանգեմ 112 [շտապ օգնության ծառայություն], և նա սպանեց նրան։ Ես խնդրում եմ, որ մարդասպանը դատապարտվի ցմահ ազատազրկման»,- ասել է կինը՝ մինչ իրեն մեղադրանքի առաջադրումը։

Չորեքշաբթի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը պարզել է՝ Ասլանովի առևանգումից և Սագարեջոյի շրջանի Լամբալո գյուղ տարվելուց հետո աղջիկը անծանոթի հեռախոսով կարողացել է զանգահարել մորը և հայտնել առևանգման մասին։

«Չնայած անչափահասի մայրն ու հորեղբայրն իմացել են 14-ամյա աղջկա նկատմամբ կատարված ծանր հանցագործության մասին, նրանք գտել են, որ անչափահասն իրավունք չունի ազատ կամարտահայտման և ընտրություն կատարելու,- հայտարարել է դատախազի գրասենյակը։- Նրանք այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին և ստիպել են երեխային ապրել առևանգողի հետ»։

«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ Շախմարովայի վրա կրակել են, երբ նա փորձել է փախչել Ասլանովի Լամբալոյի տնից՝ իր առևանգողի զարմիկի հարսանիքի նախապատրաստման ժամանակ։ Դմանիսիի կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Մայա Խմալաձեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ախմարովայի դպրոցի ուսուցիչներն ու աշխատակիցները տեղյակ չեն եղել առևանգման և հարկադիր ամուսնության մասին։

Խմալաձեի խոսքով՝ այն բանից հետո, երբ Շախմարովայի դպրոցի տնօրենը զգուշացրել է, որ նա դուրս կմնա դպրոցից, եթե շարունակի բացակայել, Շախմարովայի մայրն ասել է, որ երեխան դպրոց կվերադառնա երկու օրից, քանի որ բացակայել է «հյուր լինելու» պատճառով։ Խմալաձեն ընդգծել է, որ երեխայի մայրը դպրոցի ղեկավարությանը չի ասել, որ Շախմարովային առևանգել են կամ որ նա օգնության կարիք ունի։

Հինգշաբթի Formula TV-ն հայտնել է, որ Շախմարովայի դպրոցի տնօրեն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության և Դմանիսիի քաղաքային խորհրդի անդամ Գամլետ Իսմաիլովն ինքն էր 2015-ին մեղադրվել 15-ամյա անչափահասի հետ հարկադիր ամուսնանալու համար, երբ դպրոցում դեռ ուսուցիչ էր աշխատում։

Շախմարովայի դպրոցի նախկին տնօրեն Մուբարիզ Իսմաիլովին Formula-ի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը և ասել, որ թեև այն ժամանակ հետաքննություն էր սկսվել, դատավճիռներ այդպես էլ չէին կայացվել:

Վաղ ամուսնությունների հարցը Վրաստանում երկարամյա խնդիր է, որը տարածված է հատկապես գյուղական համայնքներում: Վերջին տարիներին բազմաթիվ տեղեկություններ են ի հայտ եկել անչափահաս աղջիկների առևանգման, որոշ դեպքերում բռնաբարության և վաղ ամուսնության հարկադրման մասին, որից հետո նրանք դադարում են դպրոց հաճախել:

Վրացական «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Անա Արգանաշվիլին հոկտեմբերի 7-ին Formula-ին ասել է, որ 2021-2022 թթ․ մանկական ամուսնությունների վերաբերյալ դատական 39 գործերից 29-ում միջնորդություններն ընդունվել են: «Այս վիճակագրության լույսի ներքո մենք չենք կարող մարդուն համոզել դիմել դատարան և վստահել նրան»,- ասել է Արգանաշվիլին։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը, 2022-ին Վրաստանում վաղ ամուսնությունների թեմայով հետազոտություն է հրապարակել, ըստ որի ամուսնությունների 14%-ը անչափահասների հետ է:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մանկական ամուսնությունների անօրինական և վնասակար լինելու մասին հասարակության ցածր իրազեկվածությունը նպաստել է, որ «ենթադրյալ հանցագործությունների մեծ մասի» մասին չհաղորդվի ոստիկանությանը կամ պետական այլ մարմինների: Հետազոտությունը նաև նշում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ Վրաստանի ՆԳՆ-ն չի կազմել և հրապարակել 2021-2022 թթ․ մանկական ամուսնությունների վիճակագրությունը։

Հոկտեմբերի 15-ին Վրաստանի խորհրդարանի առջև հայտարարված էր ցույց՝ «Երեխան կին չէ» կարգախոսով։ Ցույցի նպատակն էր համերաշխություն հայտնել Շախմարովային և աջակցել կանանց ու երեխաներին, որոնք բռնության են ենթարկվում։

Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов Изделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене Генрих Мхитарян начал писать автобиографию Фонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай» Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»