Անաստաս Միկոյանի ծոռը դաժանորեն սպանել է եղբորն ու տատիկին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shot Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ԽՍՀՄ պետական ականավոր գործիչ Անաստաս Միկոյանի թոռնիկի՝ հայտնի երաժիշտ և ռեժիսոր Ստաս Նամինի ավագ որդին դաժան ծեծի է ենթարկել տատիկին և եղբորը, քանի որ նրանք սկսել են նրան բարոյախրատական ճառեր ասել և սովորեցնել կյանքի մասին: Մասնավորապես, նրան խնդրել են դադարեցնել խնջույքներն ու թմրանյութ օգտագործելը։
Ինչպես պարզաբանում են ալիքի հեղինակները, ինչ-որ պահի Միկոյանը չի դիմացել քննադատություններին և գործի է դրել դանակը։ Այս մասին ոստիկաններին հարցաքննության ժամանակ ասել է ինքը։
Նշվում է, որ երեկ 39-ամյա Միկոյանը կրկին թմրանյութ է օգտագործել ու այդ նյութերի ազդեցության տակ սպանել հարազատներին։