Ամեն ինչ Իրանի վրա բարդելու «սադրիչ փորձեր» ենք տեսնում․ Լավրով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի, բավականին բարձր է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում Է Գազայի հատվածին, ապա բավականին լուրջ ռիսկ կա, որ այդ ճգնաժամը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի»,- լրագրողների հետ հադիպմանը հայտարարել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվան ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» է տեսնում, նշել է ՌԴ ԱԳ ղեկավարը․
«Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա»։