Արցախում տեղի ունեցածը ձեր սեփական ողբերգությունն է. ՌԴ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը հայտարարել է, թե «տեղի ունեցածը (Արցախի հանձնումն ու արցախահայերի բռնագաղթը) Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ողբերգություն»:
Ինչքան էլ դժվար լինի դեսպանի խոսքին վերաբերվել առանց էմոցիաների, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Կոպիրկինն անկեղծ է: Մոսկվայի համար տեղի ունեցածը չի կարող ողբերգություն չլինել՝ թե մարդկային, թե քաղաքական և թե աշխարհաքաղաքական առումով:
Անկախ նրանից, թե ինչպիսի «փաստարկներ» ու «արդարացումներ» կհեչցվեն, միևնույնն է՝ Մոսկվան կորցրել է ՌԴ-ի հանդեպ աշխարհում ամենամեծ համակրանքն ունեցող արցախահայերի (և ոչ միայն) լոյալությունը: Միաժամանակ, ՌԴ-ն վերածվել է մարդկային ու աշխարհաքաղաքական «ֆուֆլոյի», որի «թթու ջուրը» ՌԴ ներկա և ապագա ղեկավարները դեռ խմելու են:
Դեսպանը շատ լավ հասկանում է, որ հայերի ընկալումներում Մոսկվան այլևս Մոսկվա չէ, Մոսկվան՝ Տիզբոն է: Մյուս կողմից՝ վիճակը ինչ-որ կերպ շտկելու համար ՌԴ-ն ստիպված է լինելու ահռելի ռեսուրսներ ծախսել և ջանքեր գործադրել: Այնպես որ, դեսպանը ճիշտ է ասում՝ տեղի ունեցածը նաև Ռուսաստանի համար է ողբերգություն: