Նոյեմբերի ոչ աշխատանքային և տոնական օրերը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ նոյեմբեր ամսին կա մեկ տոնական օր՝ տեղական ինքնակառավարման օրը, որը նշվում է նոյեմբերի 10-ին:
Սակայն նոյեմբերի 10-ը համարվում է աշխատանքային օր բոլոր նրանց համար, ովքեր սովորաբար այդ օրը աշխատում են:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են դպրոցում պարապմունքները սկսելու, ավարտելու և արձակուրդների օրերը։
2023-2024 ուսումնական տարում՝
1) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ։
2) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ։
3) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ։