ՀՀ պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է»,-ասաց փոխնախարարը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին՝ Սարգսյանը վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն․ «Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնում, ինչ լինի՝ մենք տարբերաբար կտեղեկացնենք», - նշեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: