Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 480.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.93 դրամ (աճել է 3.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.09 դրամ (աճել է 0.88), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 226.94 դրամ, ոսկի՝ 20,326.8 դրամ, պլատին՝ 12,346.4 դրամ: