Մարդկության պատմությունը սակայն ցույց է տալիս, որ ոչ մի բան վերջնական չի, եթե կա վճռականություն՝ շարունակելու պայքարը սեփական իրավունքների համար. Չալաբյան
Սիրելի բարեկամներ,
Արցախում տեղի ունեցած համազգային աղետից հետո, մեր հանրության մեջ սկսել է ցավալիորեն տարածվել այն մտայնությունը, որը Արցախի հարցում պատմության վերջին էջը շրջված է, և այն այժմ անվերադարձ կորսված է։ Մարդկության պատմությունը սակայն ցույց է տալիս, որ ոչ մի բան վերջնական չի, եթե կա վճռականություն՝ շարունակելու պայքարը սեփական իրավունքների համար, և նույնիսկ անհույս թվացող իրավիճակներում ժամանակի ընթացքում անսպասելի շրջադարձեր են տեղի ունենում։
Թե ինչպես է պետք մեզ դիմանալ այս ծանր հարվածին, վերակազմակերպվել, և շարունակել պայքարը մեր բնական իրավունքների համար՝ գրել եմ այսօր Մեդիամաքս վերլուծական-լրատվական կայքում լույս տեսած իմ հոդվածում։ Շնորհակալ կլինեմ շահագրգիռ արձագանքների համար, և ավելի քան երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այս ծանր վիճակում էլ շարունակել պայքարը մեր միասնական հայրենիքի համար։