Մոսկվայում ձյուն է տեղացել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ձյուն է տեղացել
Մայրաքաղաքի բնակիչները ձյան տեղումների տեսանյութն են հրապարակել։ Այ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Այս պահին Ռուսաստանի մայրաքաղաքում ամպամած է, ջերմաստիճանը պահպանվում է +2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Ըստ կանխատեսումների՝ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև – 1 աստիճան, սակայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, սպասվում է տաքացում։
Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը աշխատանքային շաբաթվա վերջում մայրաքաղաքի բնակիչներին նախազգուշացրել է ձնախառն անձրեւի եւ մերկասառույցի մասին։ Սակայն Վիլֆանդը կանխատեսել է, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին, եղանակը կփոխվի։
Սպասվում է ամպամած եղանակ՝ բայց, մոսկվացիները վերջապես կկարողանան տեսնել արևը։
Նախկինում հաղորդվում էր, որ Մոսկվայում մինչև հոկտեմբերի վերջ սպասվում է երկու կարճատև շոգ։ Ատլանտյան օվկիանոսից մայրաքաղաք կհասնի տաք օդ՝ ակտիվ ցիկլոնների շնորհիվ։