Առեղծվածային դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է գլուխը պոլիէթիլենյաին տոպրակով փակված կնոջ դի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Գրել է Shamshyan.com-ը։
Փրկարարները բացել են տան դուռը, ապա փակ պատշգամբում տեղադրված մահճակալի տակ հայտնաբերել են նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։
Գ․Շամշյանի տեղեկություններով, նրա գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված, ու նրա մոտ հայտնաբերել են նամակ, որով նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն, և գործել է ինքնասպանություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։