Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 188 հիմնական դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 24 խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Գառնիկ Հ.-ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված դպրոցում որպես պահակ: