«Դավաճան Նիկոլը Թբիլիսիում ցույց է տվել մի հատ լոգո, որի համար սպանել է 5000-ից ավելի զինվոր, վիրավոր դարձրել 10 հազարից ավելիին». Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էում գրում է․ «Հայաստանի և մարդկության դավաճան Նիկոլը Թբիլիսիում ցույց է տվել մի հատ լոգո, որի համար սպանել է 5000-ից ավելի զինվոր, վիրավոր դարձրել 10 հազարից ավելիին՝ նրանց խաբելով, թե պատերազմ է տանում հայրենիքը պաշտպանելու, բայց տարել էր սպանելու, որ էսօր Թբիլիսիում բոլորին լոգո ցույց տա։
Նա խաբել է նաև ինձ, երբ 2020 թվին տարել էին պատերազմ, բայց իրականում տարել էին սպանելու, որ Արցախը հանձնեն։
Պարզ է, որ ՔՊ-ի նիկոլները, որոնք նախկինում ինձ ընկեր էին, գիտեին, որ իրենց դավաճան նիկոլը տանում է ինձ սպանի, որ Արցախը հանձնի և օքեյ էին դրա հետ։ Դրա համար էին բոլորը աչք փակում նիկոլի ստերի վրա ու 44-օրյային մեզ վիրավորում ճիշտն ասելու համար։
Ընդամենը մի ամիս առաջ ցեղասպան Ալիևի հետ պայմանավորվածությամբ նիկոլները թույլ են տվել, որ մտնեն Արցախում մորթեն մեր ու մանուկ ու անտուն թողնեն հարյուր հազարավորների՝ 9 ամիս սովամահ անելուց հետո։
Եվ այդ ամենը նրա համար, որ իրենց կարճ խելքով ցեղասպանների հետ ճանապարհներ բացվեն, որ փող շինեն։
Այսօր Թբլիսիում նա ցույց է տվել ամիսներ առաջ, գուցե տարիներ առաջ պատրաստի անիրագործելի պլան, որտեղ քարտեզից բացակայում է իմ սեփականությունը՝ Արցախը։ Պլանն անիրագործելի է, քանի որ պատկանում է դավաճաններին, իսկ Ադրբեջանը չի կանգնելու մինչև չվերացնի Հայաստանը։
Այդ պլանի անունը դրել է Խաղաղության դարաշրջան։
Խաղաղության դարաշրջան լինելու է, երբ ես խաղաղվեմ ինձ խաբելու, իմ հայրենակիցներին խաբելով սպանելու համար և երբ նորից ոտք դնեմ Արցախ»։