ԱՄՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Լիբանանից
ԱՄՆ պետքարտուղարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում անվտանգության անկանխատեսելի իրավիճակով պայմանավորված:
Այս մասին ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Լիբանանում ԱՄՆ քաղաքացիներին այժմ հեռանալ, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթները՝ անվտանգության հետ կապված անկանխատեսելի իրավիճակի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ: