Գիշերն արտակարգ է եղել Սպիտակ-Գյումրի ճանապարհին. կան զոհեր, վիրավորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Ս., ծնված 1958թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Բ. Ս., ծնված 1964թ.). Ա. Մ-ն (ծնված 1978թ.) արգելափակվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ֆ. Ա-ն (ծնված 1980թ.), Հ. Մ-ն (ծնված 2013թ.) և Ս. Մ-ն (ծնված 2006թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ. Ա-ի և Հ. Մ-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․ Մ-ն և Ջ․Ս-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Փրկարարները Ս. Մ-ին (ծնված 1953թ.) և Ջ. Ս-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ Ա. Մ-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել պարեկային ծառայության աշխատակիցների ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ա. Մ-ի և Ս. Մ-ի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։